Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան
Կրետե կղզու Հերակլիոնի Սբ. Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1955թ. հունվարի 19-ին, Թբիլիսի, Վրաստան։ Ավազանի անունը՝ Սամվել։
1967-1973թթ. - Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
1977-1981թթ. - Աթենքի Ազգային համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետ:
1987թ.- Աթենքի համալսարան (դոկտորի աստիճան)։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1974թ․- սարկավագ՝ ձեռամբ Տ. Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանի:
1973թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանի:
1975թ․- մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1993թ.- ծայրագույն վարդապետական աստիճան` ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի:
1997թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
2006թ․ -արքության պատիվ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Հայրապետական Կոնդակով։
- Պաշտոնավարություն
1973-1975 թթ. - «Էջմիածին» ամսագրի պատասխանատու քարտուղար:
1979-89թթ. – Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս (Հայրաբանություն, Նոր Կտակարանի ներածություն, Հայ Եկեղեցու պատմություն):
1980-1989թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ:
1984-1990թթ. -ԵՀԽ «Աստվածաբանական կրթության ծրագիր» հանձնաժողովի անդամ:
1985-1990թթ. - Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանության աշխատանքների պատասխանատու (Սբ. Էջմիածին, 1994):
1990-1991թթ. - Հաղպատավանքի վանահայր։
1991-1997թթ. – Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:
1997-1999թթ. -Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ:
1999-2005 թթ. -Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու:
2000-2017թթ․ - Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։
2000-2010թթ․ - Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ։
2000թ․ - Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) դիպլոմային աշխատանքներ քննող հանձնաժողովի նախագահ։
2001թ․ - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Անգլիկան-Հին Արևելյան Եկեղեցիների միջև երկխոսության միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչ։
2001-2003թթ. -Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) 12-րդ գլխավոր ասամբլեայի ծիսական կոմիտեի անդամ:
2002-2004թթ. - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քահանայից լսարանի պատասխանատու:
2003թ․ - Անդամ ԵԵԿ կենտրոնական կոմիտեի:
2004թ․- ԵԵԿ «Եկեղեցիները երկխոսության մեջ» հանձնաժողովի համանախագահ:
2004թ․- ԱՊՀ Միջկրոնական խորհրդի գործադիր կոմիտեի անդամ։
2006-2010թթ. - Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի պատասխանատու:
2010-2023թթ․ - Հայաստանի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր Քարտուղար:
2012-2015թթ. - Տավուշի թեմի առաջնորդ:
2023թ․-ից Կրետե կղզու Հերակլիոնի Սբ. Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ:
- Գրքեր և գիտական աշխատություններ
«Տաթև» ուսանողական ամսագիր, 1970-1973 թթ. :
«Հաղպատավանքի օրացույցը» 1990-1991թթ․։
«Մեր Եկեղեցին» (Կրասնոդար) և «Խաչքար» (Պյատիգորսկ) ամսաթերթեր, 1991-1999 թթ.։
Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի անդամ եկեղեցիների հանրագիտական բառարան (Սբ. Էջմիածին, 2003թ.):
«Աստվածաշնչի Գրքերի հայ մեկնությունների գրադարան» մատենաշար, 2003թ․
Հայ Եկեղեցու տեղական տոնելի սրբերը - առանձնատիպ Էջմիածին ամսագրից,
Մովսես Երզնկացու «Դավանաբանական թղթերը - առանձնատիպ Էջմիածին ամսագրից,
Հայ եկեղեցու դիրքորոշումը սրբապատկերների նկատմամբ ( Աթենք,հունարեն), 1987թ.:
Հայ Եկեղեցու պատմություն, Հաղպատավանք, 1990թ.։
Ներածություն Նոր Կտակարանի, Ս. Էջմիածին, 1994թ։
Հայ Եկեղեցու քրիստոսաբանությունը, Ս. Էջմիածին, 1995թ.:
Հայրաբանություն, Ս. Էջմիածին, 1996թ․։
Армянская Апостольская Св. Церковь, Св. Эчмиадзин, 2001 г., Краснодар 1997 г.
Святые Армянской Церкви. Мученики (составитель), Св. Эчмиадзин, 1996г․
Հոդվածների ժողովածու, Ս. Էջմիածին, 1997թ.
Церковный календарь (по старому стилью) с краткими жизнеописаниями святых, Краснодар, 1998,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, Աթենք, (հունարեն), 2001թ․:
Энциклопедический Словарь святых почитаемых Армянской Церковью, Краснодар, 2001
Armenian Apostolic Holy Church, Holy Etchmiadzin, 2001.
Die Armenische Apostolische Kirche, Hanover February, 2002.
Սուրբ Գրքի հայերեն մեկնությունների մատենագիտություն, Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն, 2002թ.:
Սարգիս Կունդ «Մեկնութիւն Ղուկասու» քննական տեքստ, Ս. Էջմիածին, 2005թ․:
Հայ Եկեղեցու Հայսմավուրքը, հատոր Ա, հունվար, Սբ. Էջմիածին, 2005թ.: